«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան բացատրել է, թե ինչու թիմի նորեկ Ժյուլ Կունդեն ընտրեց կատալոնական ակումբը «Չելսիի» փոխարեն, որը հետաքրքրություն էր ցուցաբերում ֆրանսիացու նկատմամբ։
«Ֆուտբոլիստն ընտրեց «Բարսելոնան» «Չելսիի» փոխարեն, քանի որ նա հասկացավ, որ մենք մշտական նախագիծ ունենք այնպիսի մարզչի հետ, որն իրեն դուր է գալիս: Այս դեպքում մենք առավելություն ունեինք մեր մրցակցի նկատմամբ։
Ֆուտբոլիստը նույնպես օգնեց մեզ կոնկրետ այս գործարքում»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն: