«Բարսելոնան» հայտարարել է «Սևիլիայի» պաշտպան Ժյուլ Կունդեի տեղափոխության մասին:
23-ամյա ֆուտբոլիստի հետ 5 տարվա պայմանագիր կկնքվի։ Համաձայնագիրը ներառում է 1 մլրդ եվրո չափով հրաժարագնի մասին կետ։
Կունդեի՝ որպես կատալոնական ակումբի ֆուտբոլիստ պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա օգոստոսի 1-ին։
Ինչպես հայտնում է Transfermarkt-ը՝ կենտրոնական պաշտպանը 50 միլիոն եվրոյի դիմաց է «Սևիլիայից» տեղափոխվել «Բարսելոնա»: