Ալեքս Ֆերգյուսոնը կվերադառնա «Մանչեսթեր Յունայթեդ»

Սըր Ալեքս Ֆերգյուսոնը մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» վերադառնալուն:

Ինչպես հայտնում է Daily Mail-ը՝ լեգենդար մասնագետը կգլխավորի անգլիական ակումբի վերլուծական բաժինը, որն կօգնի ու խորհուրդներ կտա ղեկավարությանը։

Բաժնում կլինեն նաև ակումբի նախկին գործադիր տնօրեն Դևիդ Գիլը, թիմի նախկին ավագ Բրայան Ռոբսոնը և ակումբի մարզական տնօրեն Ջոն Մերտոն:

Ֆերգյուսոնը 80 տարեկան է և ֆուտբոլի պատմության ամենատիտղոսակիր մարզիչներից է։ Շոտլանդացին գլխավորել է «Յունայթեդը» 1986-ից 2013 թվականներին, նրա հետ ակումբը դարձել է Անգլիայի 13-ակի չեմպիոն։