Sky Sport-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը հայտնել է, որ Կրիշտիանու Ռոնալդուն դեռևս ցանկանում է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»:
Դա պայմանավորված է 37-ամյա պորտուգալացու՝ Չեմպիոնների Լիգայում խաղալու ցանկությամբ։
Նշվում է, որ Ռոնալդուն հանուն այլ ակումբ տեղափոխվելու պատրաստ է աշխատավարձի զգալի կրճատման։
Անցած մրցաշրջանում Ռոնալդուն բոլոր մրցաշարերում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած 39 խաղում դարձել է 24 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Հարձակվողի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։