«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը սոցցանցի իր էջում պատասխանել է երկրպագուներից մեկի այն հարցին, թե երբ կավարտի պրոֆեսիոնալ կարիերան։
«Երբեք. Եթե ավարտեմ, ֆուտբոլը կմեռնի»,- ասել է շվեդը։Հուլիսի 18-ին Իբրահիմովիչը մեկ տարով երկարաձգեց պայմանագիրը «Միլանի» հետ։
Անցած մրցաշրջանում 40-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ «Միլանի» հետ Իբրահիմովիչը նվաճեց Իտալիայի առաջնության չեմպիոնի տիտղոսը: