Գերմանացի նախկին դարպասապահ Յենս Լեմանը հայտնվել է սկանդալի կենտրոնում. Նախկին ֆուտբոլիստը բենզասղոցով մտել է իր հարևանի բակ և վնասել ավտոտնակը:
Ըստ Focus-ի՝ Սթարնբերգ լճի մոտ ապրող գերմանացին դժգոհ է, որ իր հարևանի ավտոտնակի մի մասը գտնվում է իր սեփականություն հանդիսացող տարածքում:
Լեմանը կտրել է տեսախցիկի մալուխը, որը շարունակել է աշխատել մարտկոցից և ֆիքսել, միջադեպը։
Հարևանները դեպքի առիթով դիմել են ոստիկանություն, վնասը գնահատվում է մի քանի հարյուր եվրո։