Պորտւգալական ակումբի մարզիչը արգելափակել է Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերը

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի վերադառնա «Սպորտինգ»:

Ինչպես հայտնում է The Athletic-ը, ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշը հանդիպում է անցկացրել լիսաբոնյան ակումբի ղեկավարության հետ, սակայն «Առյուծների» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը դեմ է արտահայտվել «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկրի հնարավոր տրանսֆերին. մտավախություն հայտնելով, որ Կրիշտիանուի հայտնվելը թիմում կխախտի թիմի տակտիկական սխեմաները։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությանը տեղեկացրել է պայմանագիրը խզելու ցանկության մասին։

Հարձակվողը «Սպորտինգում» խաղացել է 1997-ից 2003 թվականներին: