Մարկ Կուկուրելյան տրանսֆերի հայտ է ներկայացրել «Բրայթոնի» ղեկավարությանը

«Բրայթոնի» պաշտպան Մարկ Կուկուրելյան «Մանչեսթեր Սիթի» տրանսֆերի հայտ է ներկայացրել ակումբի ղեկավարությանը, հայտնում է Sky Sports-ը։

24-ամյա ֆուտբոլիստին փորձում է ձեռք բերել «Սիթին», սակայն նշվում է, որ «Բրայթոնն» իսպանացու տրանսֆերի համար 20 միլիոն ֆունտով ավելի է պահանջում, քան «քաղաքաբնակների» առաջարկն է՝ համապատասխանաբար 50 և 30 միլիոն ֆունտ:

2021/22 մրցաշրջանում «Բարսելոնայի» սանը «Բրայթոնի» կազմում անցկացրել է 39 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Պաշտպանի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը: