«Լիոնի» հարձակվող Մուսա Դեմբելեն կարող է կարիերան շարունակել Անգլիայում։ Ֆուտբոլիստը հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային դիտակետում: Այս մասին հայտնում է Media Foot-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Դեմբելեն կարող է փոխարինել Կրիշտիանու Ռոնալդուին, ում ապագան թիմում հարցականի տակ է։
Դեմբելեի պայմանագիրը «Լիոնի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։
Նախորդ մրցաշրջանում ֆրանսիացին անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 22 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: