Ջուզեպպե Մարոտտան նշել է Ա Սերիայի նոր մրցաշրջանի ֆավորրիտներին

Միլանի «Ինտերի» գլխավոր տնօրեն Ջուզեպպե Մարոտտան Իտալիայի Ա Սերիայի նոր մրցաշրջանի մեկնարկին ընդառաջ խոսել է չեմպիոնական պայքարի ֆավորիտների մասին:

««Յուվենտուսը» միշտ վտանգավոր է: Բայց ես ակնկալում եմ, որ տիտղոսի համար կպայքարեն նաև «Միլանը», «Նապոլին» և «Ռոման»»,- ասել է պաշտոնյան DAZN-ին տված հարցազրույցում։

Հավելենք նաև, որ Ա Սերիայի նոր մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 13-ին: