Դիվոկ Օրիգին ընտրել է խաղային համարը «Միլանում» (լուսանկար)

«Միլանի» նորեկ Դիվոկ Օրիգին, ով իտալական ակումբ է տեղափոխվել հուլիսի սկզբին, ընտրել է խաղային համարը: Այս մասին հայտնում է «ռոսոներիների» մամուլի ծառայությունը։

«Միլանում» բելգիացին հանդես կգա 27 համարի մարզաշապիկով:

Հարձակվողն իտալական ակումբ է տեղափոխվել «Լիվերպուլից» ազատ գործակալի կարգավիճակով։ «Միլանի» հետ 27-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ:

https://twitter.com/acmilan/status/1553025887234396160