«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Instagram-ում հաստատել է, որ պատրաստ կլինի խաղալ «Ռայո Վալյեկանոյի» դեմ ընկերական հանդիպմանը։ Այն կկայանա կիրակի օրը՝ հուլիսի 31-ին։
«Կիրակի թագավորը կխաղա»,- գրել է 37-ամյա պորտուգալացին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռոնալդուն բաց կթողնի Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ հաջորդ ընկերական խաղը (հուլիսի 30):
