Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Բենժամեն Պավարը հայտարարել է, որ ցանկանում է լքել Մյունխենի «Բավարիան», հայտնում է Bayern & Germany-ն։
Պավարը ցանկանում է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր Լիգայում:
Պավարի ծառայություններով հետաքրքրված են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Չելսին»:
«Բավարիան» պատրաստ է վաճառել 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը:
Նախորդ մրցաշրջանում Պավարը մյունխենյան թիմի կազմում անցկացրել էր 36 հանդիպում և կատարել 2 գոլային փոխանցում: