Օրելիեն Տչուամենին արձագանքել է Ժյուլ Կունդեի՝ «Բարսելոնա» տեղափոխությանը

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Օրելիեն Տչուամենին արձագանքել է պաշտպան Ժյուլ Կունդեի՝ «Սևիլիայից» «Բարսելոնա» տեղափոխությանը։

«Շնորհավորում եմ եղբայրս: Հիմա մեր միջև պատերազմ կսկսվի»,- գրել է Տչուամենին սոցցանցում՝ ավելացնելով ծիծաղող էմոջի։