Խորվաթ պաշտպան Դոմագոյ Վիդան Զագրեբում կողոպուտի զոհ է դարձել, հայտնում է Fanatik-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կողոպտիչները մտել են ֆուտբոլիստի տուն՝ վերցրել 600.000 եվրո արժողությամբ գողոնը և աննկատ հեռացել հանցագործության վայրից։
Զագրեբի ոստիկանությունը սա պրոֆեսիոնալ կողոպուտ է համարում, քանի որ նախապես անջատված են եղել տան ահազանգը և տեսախցիկները։
Նախաքննությունը շարունակվում է: