Ֆրանսիական «Լիլի» և Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Ռենատու Սանշեշը վարձավճարով հանդես կգա ՊՍԺ-ում հայտնում է ինսայդեր Ադրիեն Գրենյեն:
Փարիզյան թիմը պորտուգալացուն կվարձակալի 1 մրցաշրջանով, իսկ հետո 10 միլիոն եվրոյով ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու հնարավորություն կունենա:
24-ամյա ֆուտբոլիստը փարիզյան թիմում կխաղա իր նախկին մարզիչ Քրիստոֆ Գալտյեի գլխավորությամբ ով մարզել է թիմը 2017-2021 թվականներին: