Ժոան Լապորտա. «Ֆրենկի Դե Յոնգին թիմում պահելու համար կփորձենք ամեն ինչ անել»

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան կրկին խոսել է թիմի  կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի ապագայի մասին:

«Ֆրենկի դե Յոնգը ցանկանում է մնալ ակումբում, բայց դա դժվար է, քանի որ նոր մրցաշրջանում մեր աշխատանքային ֆոնդը կփոփոխվի:

Այնուամենայնիվ, Դե Յոնգին թիմում պահելու համար կփորձենք ամեն ինչ անել»,- Լապորտայի խոսքը մեջբերում է լրագրող Ռեշադ Ռահմանը։