«Բարսելոնան» դիտարկում է կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգին վարձակալության հանձնելու տարբերակը, հայտնում է Sport.es-ը:
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի ամբողջական տրասֆերը վաճառելու հարցում առաջընթաց չկա, ուստի կատալոնական ակումբը պատրաստ է նրան վարձավճարով ուղարկել այլ ակումբ
Նշվում է, որ դե Յոնգի վարձակալության հավանական թեկնածուներ են համարվում «Չելսին» և «Բավարիան»։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» կարող է վաճառել դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենին, քանի որ դե Յոնգը չի ցանկանում հեռանալ:
Նախորդ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում կատալոնացիների կազմում անցկացրած 46 խաղում կիսապաշտպանը դարձել է չորս գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:
Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։