Նիկոլա Միլենկովիչի ապագայի վերաբերյալ հստակություն կա

«Ֆիորենտինայի» պաշտպան Նիկոլա Միլենկովիչը մոտ է ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելուն։

Լրագրող և ինսայդեր Նիկոլո Սկիրան թվիթերյան իր միկրոբլոգում հայտնում է, որ «մանուշակները» ցանկանում են ֆուտբոլիստի աշխատավարձը հասցնել տարեկան 3,5 միլիոն եվրոյի։ Նոր համաձայնագիրը նախատեսված է լինելու մինչև 2025 թվականի ամառ։

Սերբ պաշտպանի գործող պայմանագիրը «Ֆիորենտինայի» հետ լրանում է 2023 թվականին, իսկ նրա աշխատավարձը կազմում է 2,2 միլիոն եվրո։

Ա Սերիայի վերջին մրցաշրջանում Միլենկովիչն անցկացրել է 34 հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։