«Լիդսը» հետաքրքրված է Լիսաբոնի «Սպորտինգի» կիսապաշտպան Մատեուս Նունեսով, հայտնում է Record-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիական ակումբը 23-ամյա ֆուտբոլիստին տեսնում է որպես փոխարինող Կալվին Ֆիլիպսին, ով այս ամառ տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի»։
Նախորդ մրցաշրջանում Նունեսը բոլոր մրցաշարերում «Սպորտինգի» կազմում անցկացրած 50 խաղում դարձել է 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt.com պորտալը պորտուգալացու տրանսֆերային արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո: