Արթուր Մելոն կարող է վերադառնալ Լա Լիգա

«Վալենսիան» շարունակում է հետաքրքրվել «Յուվենտուսի» կիսապաշտպան Արթուր Մելոյի ծառայություններով, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ իսպանական ակումբը բանակցություններ է վարում 25-ամյա բրազիլացու վարձակալության վերաբերյալ, սակայն ցանկանում է որ «Յուվեն» ֆուտբոլիստին վճարի աշխատավարձի մեծ մասը։

Նախորդ մրցաշրջանում Արթուրը «Յուվենտուսի» կազմում անցկացրած 31 խաղում 1 գոլային փոխանցում է կատարել։