«Էվերթոնը» հայտարարել է «Բարնլիի» կիսապաշտպան Դուայթ Մակնիլի հետ պայմանագիր կնքելու մասին։
Կողմերը պայմանագիր են կնքել 5 տարի ժամկետով։ Տրանսֆերի գումարի չափը չի հաղորդվում։
«Զարմանալի զգացողություն է պայմանագիր կնքելը: Երբ լսեցի «Էվերթոնի» հետաքրքրության մասին, ցանկացա անմիջապես միանալ թիմին»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
Պրեմիեր Լիգայի նախորդ մրցաշրջանում Մակնիլը «Բարնլիի» կազմում անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ։