«Լիվերպուլի» երկու առանցքային ֆուտբոլիստ բաց կթողնի «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղը

Անգլիական «Լիվերպուլի» բրազիլացի դարպասապահ Ալիսոն Բեկերն ու պորտուգալացի վինգեր Դիոգու Ժոտան բաց կթողնեն Անգլիայի Սուպերգավաթի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղը:

Դարպասապահը նոր է ապաքինվել վնասվածքից. սակայն դեռ պատրաստ չէ խաղալ, իսկ պորտուգալացին դեռ վնասվածք ունի: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է մերսիսայդցիների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:

«Լիվերպուլ» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կկայանա հունիսի 30-ին՝ ժամը 20:00-ին: