«Ինտերը» և Ստեֆան դե Վրեյը կշարունակեն համագործակցությունը

«Ինտերի» ղեկավարությունը պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը պաշտպան Ստեֆան դե Վրեյի հետ։

Ինչպես տեղեկացնում է Il Corriere dello Sport-ը, միլանյան ակումբը նախատեսում է թիմում պահել առանցքային պաշտպաններից մեկին։

Ֆուտբոլիստի գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ: Հոլանդացու տրանսֆերային արժեքը գնահատվում է 28 միլիոն եվրո։

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Դե Վրեյի ծառայություններով հետաքրքրված են Պրեմիեր Լիգայի որոշ ակումբներ, այդ թվում՝ «Մանչեսթեր Յունայթեդը»։