Իդրիսա Գեյեն, գուցե վերադառնա Անգլիա

ՊՍԺ-ի կիսապաշտպան Իդրիսա Գեյեն հայտնվել է «Էվերթոնի» հետաքրքրությունների շրջանակում։

Մոտ ժամանակներս ակումբները բանակցություններ կսկսեն տրանսֆերի վերաբերյալ, Twitter-ում հայտնել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

32-ամյա սենեգալցին մինչ ՊՍԺ տեղափոխվելը արդեն խաղացել է «Էվերթոնում»:

Անցած մրցաշրջանում Գեյեն ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։