Ժյուլ Կունդե. «Չավին լուրջ դերակատարում ունեցավ իմ տրանսֆերում»

«Բարսելոնայի» ֆրանսիացի նորեկ Ժյուլ Կունդեն մեկնաբանել է իր տեղափոխությունը «Սևիլիայից» «Բարսելոնա»։

«Չավին լուրջ դերակատարում ունեցավ իմ տրանսֆերում։ Ես մի քանի անգամ զրուցել եմ Չավիի հետ ու ոգեշնչվել նրա խոսքից։ Կարծում եմ՝ ֆուտբոլի հարցում մենք միանման ենք մտածում։

Ցանկանում եմ ամեն ինչ անել՝ որքան հնարավոր է շատ խաղաժամանակ ստանալու համար։ Ցանկանում եմ հարմարվել թիմին ու կարևորագույն դեր խաղալ հաղթանակներում»,- ասել է Կունդեն՝ ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում։