«Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոյի գործակալը կապի մեջ է «Մոնակոյի» ներկայացուցիչների հետ:
Կողմերը քննարկում են կիսապաշտպանի հնարավոր տրանսֆերը ֆրանսիական ակումբ, հայտնում է ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոն։
«Յուվենտուսը» ցանկանում է վաճառել 27-ամյա կիսապաշտպանին, սակայն ցանկանում է նաև խոշոր գումար ստանալ տրասֆերի դիմաց։