«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին արձագանքել է կիսապաշտպան Միրալեմ Պյանիչի՝ թիմից հնարավոր հեռանալու մասին լուրերին։
«Ինձ շատ է դուր գալիս Պյանիչը, նա հիանալի ֆուտբոլիստ է դաշտի յուրահատուկ տեսլականով:
Նա միշտ պատրաստ է խաղալ ցանկացած դիրքում և ունի մեծ տեխնիկական զինանոց:
Տեսնենք, թե ինչ կլինի մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը»,- ասել է Չավին։
32-ամյա բոսնիացին անցած մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Բեշիքթաշում», որի կազմում 26 խաղում կատարել է 4 գոլային փոխանցում։
Նրա պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է 2024 թվականի հունիսին։