Սերգեյ Միլիկովիչ-Սավիչը մերժել է Պրեմիեր Լիգայի երկու ակումբների տրանսֆերային առաջարկները

«Լացիոյի» կիսապաշտպան Սերգեյ Միլիկովիչ-Սավիչը մերժել է Պրեմիեր Լիգայի երկու ակումբների առաջարկները։

Ինչպես հայտնում է Corriere dello Sport-ը, ֆուտբոլիստը հրաժարվել է տեղափոխվել «Արսենալ» և «Նյուքասլ», ֆուտբոլիստին չեն գոհացրել երկու ակումբների առաջարկները։

Նախորդ մրցաշրջանում Միլինկովիչ-Սավիչը «Լացիոյի» կազմում անցկացրել է 47 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։

27-ամյա սերբի պայմանագիրը «Լացիոյի» հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։