«Լեսթերը» Կասպեր Շմեյխելին փոխարինելու թեկնածու է գտել

«Արսենալի» դարպասապահ Բերնդ Լենոն կարող է փոխարինել Կասպեր Շմեյխելին «Լեսթերում», հայտնում է GFFN-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «աղվեսները» 30-ամյա գերմանացուն դիտարկում են որպես Շմեյխելին փոխարինող, ով մոտ է «Նիցցա» տեղափոխվելուն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լենոն արդեն նախնական պայմանավորվածություն ունի «Ֆուլհեմ» տեղափոխվելու վերաբերյալ։

Անցած մրցաշրջանում Լենոն «Արսենալի» կազմում անցկացրած 8 խաղում 11 գոլ է բաց թողել՝ 3 անգամ անառիկ պահելով դարպասը։