«Նապոլին» հրաժարվել է հարձակվող Վիկտոր Օսիմհենին վաճառել անգլիական ակումբին

«Նապոլին» հրաժարվել է հարձակվող Վիկտոր Օսիմհենին 60 միլիոն եվրոյով վաճառել «Արսենալին», հայտնում է Il Mattino-ն:

Աղբյուրի համաձայն՝ նեապոլցիները ցանկանում են նվազագույնը 100 մլն եվրո վաստակել Օսիմհենի վաճառքից։ Առայժմ ոչ մի գնորդ նման գումար չի առաջարկել նիգերիացի հարձակվողի համար։

Նախորդ մրցաշրջանում 23-ամյա Վիկտորը «Նապոլիի» կազմում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ։