Իտալական գրանդը ցանկանում է վարձակալել Տիմո Վերներին

«Չելսիի» հարձակվող Տիմո Վերները հաջորդ մրցաշրջանը կարող է անցկացնել իտալական «Յուվենտուսում» Այս մասին հայտնում է Tuttosport-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ թուրինյան ակումբը մտադիր է վարձակալել Վերներին եւ արդեն սկսել է բանակցությունները «Չելսիի» հետ։

Տիմո Վերների պայմանագիրը լոնդոնցիների հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի ամառը։ Անցած մրցաշրջանում նա «թոշակառուների» կազմում անցկացրած 36 խաղում խփել է 11 գոլ։