Էրիկ Բային, ամենայն հավանականությամբ կլքի «Մանչեսթեր Յունայթեդը»

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Էրիկ Բային հայտնվել է «Ռոմայի» հետաքրքրությունների շրջանակում։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Ըստ աղբյուրի՝ մանկունիանցիները դեմ չեն լինի 28-ամյա կոտդիվուարցու հեռանալուն։ Ակումբը պետք է գոնե մասամբ փակի ամառային տրանսֆերային ծախսերը:

Սակայն անձամբ՝ Բային, չի շտապում հեռանալ թիմից։ Նա նախկինում «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությանը տեղեկացրել էր, որ ցանկանում է պայքարել թիմում տեղը պահելու համար, թեև «Նապոլին» հետաքրքրություն է ցուցաբերում նրա նկատմամբ։

2021/22 մրցաշրջանում Բեյլին «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է ընդամենը 7 հանդիպում։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։