Մադրիդի «Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն մեկնաբանել է այն լուրերը, թե «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է տեղափոխվել մադրիդյան ակումբ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն շատ կցանկանար թիմում տեսնել Ռոնալդուին։
«Ես չգիտեմ, թե ով է հորինել այս պատմությունը Կրիշտիանու Ռոնալդուի և «Ատլետիկոյի» մասին: Սա հաստատ ճիշտ չէ։
Նրա «Ատլետիկո» տեղափոխվելը գրեթե անհնար է»,- ասել է նախագահը։