Օլիվեր Կան. «Կրիշտիանու Ռոնալդուն ֆուտբոլի պատմության մեծագույն ֆուտբոլիստներից մեկն է»

Մյունխենի «Բավարիայի» նախագահ Օլիվեր Կանը գնահատել է  պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի «Բավարիայի» տեղափոխության շանսերը:

«Մենք խոսել ենք այդ մասին։ Անձամբ ես կարծում եմ, որ Կրիշտիանու Ռոնալդուն ֆուտբոլի պատմության մեծագույն ֆուտբոլիստներից մեկն է։

Սակայն մենք եկել ենք այն եզրակացության, որ, չնայած մեր հարգանքին, ներկա իրավիճակում Ռոնալդուն չի տեղավորվի «Բավարիայի» փիլիսոփայության մեջ»,-  ասել է Կանը: