Պաշտոնական. Կիմ Մին Ջեն «Նապոլիի» ֆուտբոլիստ

«Նապոլիի» մամուլի ծառայությունը հայտարարել է «Ֆեներբախչեի» և Հարավային Կորեայի հավաքականի պաշտպան Կիմ Մին Ջեի հետ պայմանագիր կնքելու մասին։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ կորեացին փոխարինող է դառնալու «Չելսիին» միացած Կալիդ Կուլիբալիին։

Թուրքիայի առաջնության վերջին մրցաշրջանում ֆուտբոլիստը «Ֆեներբախչեի» կազմում անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։