Ռոբերտ Լևանդովսկին խոսել է «Բարսելոնայի»՝ «Բավարիայից» կրած 2-8 հաշվով պարտության մասին

Ռոբերտ Լևանդովսկին խոսել է «Բարսելոնայի»՝ «Բավարիայից» կրած 2-8 հաշվով պարտությանը: Այն ժամանակ Ռոբերտը խաղում էր գերմանական ակումբում:

«Պետք է խոստովանեմ. որ «Բարսելոնայում» չենք քննարկել այդ խաղը: Դա անցյալում է, և հետ նայելու կարիք չկա:

Պետք է կենտրոնանալ գոլ խփելու և հաղթանակների վրա: Մենք հիանալի թիմ ունենք: Պետք է քայլ առ քայլ առաջ շարժվել՝ հաղթահարելով բոլոր դժվարությունները»,- ասել է ռմբարկուն:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայի 2019/20 մրցաշրջանի քառորդ եզրափակիչում «Բավարիան» 8-2 հաշվով հաղթել էր «Բարսելոնային», իսկ Լևանդովսկին դարձել էր գոլի հեղինակ: