Գերմանական գրանդը հրաժարվել է գնել Մաուրո Իկարդիի տրանսֆերը

Դորտմունդի «Բորուսիան» դիտարկում է մի շարք հարձակվողների՝ Սեբաստիան Ալլերին փոխարինելու համար, ում մոտ ամորձիների ուռուցք են ախտորոշվել։

RMC Sport-ի փոխանցմամբ՝ այդ ցուցակում էր հայտնվել նաև «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Մաուրո Իկարդին:

Սակայն գերմանական կողմը հրաժարվել է 29-ամյա արգենտինացու տրանսֆերից՝ ֆուտբոլիստի բարձր աշխատավարձի պատճառով։

Նախորդ մրցաշրջանում Իկարդին բոլոր մրցաշարերում փարիզցիների կազմում անցկացրած 30 խաղում խփել է 5 գոլ։

Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։