Լուիս Սուարեսը կարճաժամկետ պայմանագիր կկնքի ամերիկյան ակումբի հետ

Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը պայմանագիր կկնքի «Լոս Անջելեսի» հետ՝ հայտնում է լրագրող Էրնան Կաստիլյոն:

Աղբյուրի հավաստմամբ՝ Լուիսը 1 տարվա պայմանագիր կկնքի ակումբի հետ: 35-ամյա հարձակվողն ամերիկյան թիմին կմիանա ազատ գործակալի կարգավիճակով:

Նախկինում հաղորդվում էր, որ հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են «Ֆիորենտինան», «Ատալանտան», «Ասթոն Վիլլան», «Բարսելոնան», «Այաքսը» և  «Ռիվեր Փլեյթը»։