Խավիեր Սավիոլան պաշտոն է ստացել «Բարսելոնայի» շտաբում

«Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Խավիեր Սավիոլան վերադարձել է կատալոնական ակումբ։

40-ամյա Սավիոլան կլինի ակումբի մինչև 19 տարեկաների խմբի մարզիչ Օսկար Լոպեսի մարզչի օգնականը, հայտնում է Diario Sport-ը:

Սավիոլան նախկինում հանդես է եկել ակումբում 2001-2004 թվականներին, ինչպես նաև 2006/07 մրցաշրջանում: Ընդհանուր առմամբ Խավիերը թիմի կազմում անցկացրել է 172 խաղ և դարձել 72 գոլի հեղինակ։