Մարտին Բրեյթվեյթի ծառայություններով ֆրանսիական ակումբ է հետաքրքրվում

«Մարսելը» ցանկանում է գնել «Բարսելոնայի» հարձակվող Մարտին Բրեյթվեյթի տրանսֆերը՝ հայտնում է AS-ը։

Աղբյուրը հայտնում է, որ՝ ֆրանսիական ակումբը հարձակվողին դիտարկում է որպես հարձակման գիծն ուժեղացնելու հիմնական տարբերակ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Չավին ու դանիացին հանդիպել են, որի ժամանակ ֆուտբոլիստը հայտարարել է կատալոնական ակումբում մնալու ցանկության մասին։

Այնուամենայնիվ, ակումբը պատրաստ է բաժանվել նրանից 8 մլն եվրոյի դիմաց:

Բրեյթվեյթի և «Բարսելոնայի» միջև կնքված պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2024 թվականը։