«Ռոմայի» հարձակվող Կարլես Պերեսը մոտ է «Սելտա» տեղափոխվելուն, հայտնում է Tuttosport-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ 24-ամյա ֆուտբոլիստն արդեն համաձայնեցրել է իսպանական ակումբի հետ պայմանագրի կետերը։ Տրանսֆերը կարող է շուտով կայանալ։
Անցած մրցաշրջանում Պերեսը «Ռոմայի» կազմում բոլոր մրցաշարերում 28 խաղում դարձել է 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt.com պորտալը իսպանացու արժեքը գնահատում է 6 միլիոն եվրո։