««Արսենալի» տեխնիկական տնօրեն. «Մենք չենք կարող գնել նրա տրանսֆերը»

Լոնդոնի «Արսենալի» տեխնիկական տնօրեն Էդու Գասպարը կարծիք է հայտնել «Լիոնի» կիսապաշտպան Լուկաս Պակետայի հնարավոր տրանսֆերի մասին։

«Ինձ շատ է դուր գալիս Պակետայի խաղը, ես նրա խաղի մեծ երկրպագուն եմ վաղուց: Բայց այսօր իրականությունն այն է, որ մենք չենք կարող գնել նրա տրանսֆերը։

Այս դիրքում մենք շատ ֆուտբոլիստներ ունենք, վերջ: Այլևս ոչինչ չունեմ ասելու»,- ասել է պաշտոնյան։