Ջեյդոն Սանչո. «Ես իսկապես զգում եմ, որ մենք կատարելագործվում ենք»

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն կիսվել է թիմի նոր գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հեյգի օրոք տեղի ունեցած փոփոխությունների մասին իր կարծիքով։

«Մենք բազմաթիվ հանդիպումներ ունեցանք մարզչի հետ, որոնց ընթացքում հասկացանք, թե ինչպիսի խաղ է նա ցանկանում տեսնել։ Մենք դա հաշվի ենք առնում ու անում ենք այն, ինչ նա ուզում է։ Նայեք ընկերական խաղերին՝ խաղը հստակ կառուցվածք ունի, մենք ավելի շատ հնարավորություններ ունենք գոլ խփելու։ Մենք ավելի լավ ենք վերահսկում գնդակը և ավելի արդյունավետ ենք աշխատում դրա հետ։

Ես իսկապես զգում եմ, որ մենք կատարելագործվում ենք: Մարզիչը ուշադրություն է դարձնում թիմի համախմբվածությանը, ուստի մենք միասին զվարճանում ենք, թիմային ընթրիքներ ենք ունենում և այդ ամենը օգնում է համախմբվել»,- Սանչոյի խոսքերն է մեջբերում «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը: