«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Բրենդոն Ուիլյամսը, գուցե հեռանա թիմից

«Բրայթոնը» փոխարինող է գտել կիսապաշտպան Մարկ Կյուկուրելիեին, հայտնում է Mirror-ը։

Ըստ աղբյուրի, եթե 24-ամյա իսպանացին տեղափոխվի «Մանչեսթեր Սիթիի», ապա «ճայերը» պայմանագիր կկնքեն «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Բրենդոն Ուիլյամսի հետ։

Անցած մրցաշրջանում Ուիլյամսը վարձավճարով հանդես էր գալիս «Նորվիչում»՝ թիմի կազմում անցկացրած 29 խաղում կատարելով 1 գոլային փոխանցում:

Transfermark.com պորտալը Ուիլյամսի արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո։