Էրլինգ Հոլանդ. «Գվարդիոլան խենթ է և դա ինձ դուր է գալիս»

«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի նորեկ Էրլինգ Հոլանդը խոսել է ակումբի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի մասին։

«Գվարդիոլան խենթ է և դա ինձ դուր է գալիս։ Զվարճալի կլինի։ Ես այստեղ եմ ընդամենը մեկ շաբաթ, այնպես որ դեռ շատ բան չեմ կարող ասել։

Բայց ես լավ եմ մարզվել և պատրաստ եմ այն ամենին, ինչն ինձ սպասվում է»,- Հոլանդի խոսքն է մեջբերում VG-ն։