Սերխիո Ագուերո. «Ռոբերտ Լևանդովսկին շատ գոլեր կբերի «Բարսելոնային»»

«Մանչեսթեր Սիթիի» և «Բարսելոնայի» նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն կարծիք է հայտնել լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու՝ կատալոնական ակումբ տեղափոխության մասին։

«Լևանդովսկին թոփ մակարդակի «ինը» համար է: Նա կկարողանա շատ գոլեր բերել «Բարսային»։ Այն ֆուտբոլիստների հետ, ովքեր այժմ թիմում են, Ռոբերտը մեծ թվով հնարավորություններ կունենա դա անելու համար»,- Ագուերոյի խոսքերն է մեջբերում MundoDeportivo-ն:

Հիշեցնենք, որ 33-ամյա հարձակվողը «Բարսելոնայի» հետ կնքել է 4 տարի ժամկետով պայմանագիր: