Մադրիդի «Ռեալը» և «Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված են «Չելսիի» պաշտպան Ռիս Ջեյմսի ծառայություններով, հայտնում է Daily Mail-ը։
«Մանչեսթեր Սիթին» կարող է պայմանագիր կնքել 22-ամյա ֆուտբոլիստի հետ՝ որպես պաշտպան Կայլ Ուոքերին երկարաժամկետ փոխարինող, հայտնում է աղբյուրը:
Միաժամանակ նշվում է, որ Մադրիդի «Ռեալը» վերջին շաբաթների ընթացքում մեծացրել է հետաքրքրությունը «Չելսիի» պաշտպանի նկատմամբ և լրջորեն հետևում է նրա շուրջ ստեղծված իրավիճակին։
Անցած մրցաշրջանում լոնդոնցիների կազմում անցկացրած 39 խաղում Ջեյմսը դարձել է 6 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: