Մադրիդի «Ռեալը» մտադիր է 150-200 միլիոն եվրո չափով նոր վարկ վերցնել «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտի վերակառուցման համար։
Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն` այդ դեպքում աշխատանքների ընդհանուր արժեքը կգերազանցի 1 միլիարդ եվրոն։
Հաղորդվում է, որ վերջնական նախագծի արժեքի բարձրացումը մասամբ պայմանավորված է Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի հատուկ գործողություններով, որի պատճառով շատ նյութեր թանկացել են։
Ի սկզբանե պլանավորված էր աշխատանքն ավարտել 575 միլիոն եվրոյով։ Ավելի ուշ «Ռեալը» լրացուցիչ 225 մլն եվրո չափով վարկ էր վերցրել: