ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել «Լայպցիգի» ֆուտբոլիստին

ՊՍԺ-ն հետաքրքրված է «Լայպցիգի» պաշտպան Նորդի Մուկիելեի ծառայություններով, հայտնում է լրագրող Ադրիեն Գրենյեն։

24-ամյա ֆուտբոլիստը փարիզյան ակումբի մարզական տնօրեն Լուիս Կամպոսի գլխավոր թիրախներից մեկն է։

Նշվում է, որ տրանսֆերի արժեքը պետք է կազմի 15 մլն եվրո։ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն արդեն տվել է իր հավանությունն այս տեղափոխության համար:

Ֆրանսիացու պայմանագիրը «Լայպցիգի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականը։